Տարածաշրջան17:46, 14 Սեպտեմբեր 2020
Հունաստանի նախագահ․ «Պիտի ավելի պատրաստ լինենք պատերազմի»

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ զրույցում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից։
Լրագրողը, խոսելով վերջին զարգացումներից, Հունաստանի նախագահին հարց է ուղղել, թե արդյոք իր կողմից կատարված վերջին այցն Էգեյան ծովի կղզիներից մեկը, յուրատեսակ ուղերձ էր Թուրքիային, որպեսզի վերջինս վերջ տա իր գործողություններին այդ տարածքում։
Ի պատասխան Հունաստանի նախագահը նշել է, որ իր կողմից կատարված այցը ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել, իսկ այն պնդումները, թե այդ այցը «սադրող նպատակներ է ունեցել, անընդունելի են»
Նա նաև նշել է, որ Հունաստանը լարվածությունը հարթելու համար կողմնակից է երկխոսությանը՝ հավելելով, որ Աթենքը եսպառնալիքների ներքո րբեք չի գնա երկխոսության։
Թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե վերջերս ինչու է Հունաստանը Ֆրանսիայից ձեռք բերել «Rafale» տիպի ռազմական ինքնաթիռ, արդյո՞ք Թուրքիայից եկող սպառնալիքն է պատճառ դարձել նման տեխնիկայի ձեռքբերման համար և արդյո՞ք դա ուղերձ է Թուրքիային։
Ի պատասխան Սաքելարոպուլոն ասել է․ «Դա ուղերձ է, բայց ոչ միայն Թուրքիային։ Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի ավելի պատրաստ լինենք պատերազմի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Սեբահաթթին Մավիգյոզի՝ ամեն 100 լիրա արժողությամբ ապրանքից 65 լիրան կազմում է հարկը։

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |