• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հունվար, 2023
Ուրբաթ 18:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:22, 11 Սեպտեմբեր 2020

88-ամյա թուրք գրողը նախկին պետպաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է

88-ամյա թուրք գրողը նախկին պետպաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է

88-ամյա թուրք գրող և գրականագետ Հասան Բասրի Այդընը Թուրքիայի արդարադատության նախկին նախարարներ Ջեմիլ Չիչեքին և Շևքեթ Քազանին հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեղադրանքով կալանավորվել է:

Տարեց այդ քաղաքացին առողջական խնդիրների պատճառով Մալաթիայից ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ, որտեղ էլ և բերման է հենց օդանավակայանից։ Հայտնի է դարձել, որ գրողի դեմ ընթացող դատավարությունները դադարեցվել են, սակայն դատական գործերի պետական ռեգիստրից դրանք պաշտոնապես չեն ջնջվել, ինչի պատճառով Այդընին ձերբակալելու, իսկ այնուհետև՝ կալանավորելու որոշում է կայացվել։ 88-ամյա գրողը պիտի տեղափոխվի Սիլիվրիի կալանավայր։

Նշենք, որ Հասան Բասրի Այդընը 1954թ․ սկսել է գրականություն դասավանդել։ Առաջին անգամ նա կալանավորվել է 1960թ. այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի դեմ ընթացող ուսանողական ցույցերին մասնակցելու համար։

Դրանից հետո Այդընը մի քանի անգամ ձերբակալվել և անգամ աքսորվել է, իսկ 1981թ․ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ զրկվել է քաղաքացիությունից։ Այդ իրադարձությունը հիմք է հանդիսացել գրողի «Haymatlos» («Անհայրենիք») երկի ստեղծման համար։

Իր մեկ այլ՝ «Tanrıya Mektuplar»  («Նամակներ Աստծուն») ստեղծագործության պատճառով ևս գրողն ազատազրկման է դատապարտվել։ Պատժի մի մասը գրողը կրել է կալանավայրում, իսկ հետո  ազատազրկումը փոխարինվել է տնային կալանքով։
 

Նա Թուրքիայի արդարադատության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված դիմումների, գրությունների կամ գեղարվեստական ստեղծագործությունների պատճառով ընդհանուր առմամբ 27 անգամ ազատազրկվել է։

Աղբյուր`    bianet.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան պահանջել է ազատ արձակել ՌԴ-ում բանտարկված Ղրիմի թաթարներին
12:52, 12 հունվ
Թուրքիան պահանջել է ազատ արձակել ՌԴ-ում բանտարկված Ղրիմի թաթարներին

Նշյալ անձիք Դոնի Ռոստովի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ահաբեկչական բջիջ հիմնելու ու իշխանության զավթումը նախապատրաստելու մեղադրանքով:

Թուրքիայում 13 տարում 71 անգամ աճել է նախագահին վիրավորելու հոդվածով հետաքննությունների թիվը
15:38, 10 հունվ
Թուրքիայում 13 տարում 71 անգամ աճել է նախագահին վիրավորելու հոդվածով հետաքննությունների թիվը

Ավելի քան 17 հազար մեղադրյալի նկատմամբ կիրառվել է ազատազրկում, ևս 12.649-ի դատավճռի կիրառումն էլ հետաձգվել է:

Թուրքիայում 2022-ին տղամարդկանց կողմից սպանվել է 334 կին
12:52, 03 հունվ
Թուրքիայում 2022-ին տղամարդկանց կողմից սպանվել է 334 կին

Կանանցից 209-ը տղամարդկանց բռնության զոհ են դարձել իրենց իսկ տանը, 46-ը՝ փողոցում, 16-ը՝ աշխատանքի վայրում։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Կարսում  անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը
Կարսում անցկացվում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։

Չավուշօղլուին վրդովեցրել է  Թուրքիայի մասնատված քարտեզը
Չավուշօղլուին վրդովեցրել է Թուրքիայի մասնատված քարտեզը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի twitter-յան գրառմանը։

Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»
Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»

Նշվում է, որ իշխանության ղեկին մնալու համար նա կոնֆլիկտներ է հրահրում Սիրիայում և Գերմանիայում։

Չելիքը հակադարձել է Բոլթոնին
Չելիքը հակադարձել է Բոլթոնին

Նա հոդվածում նշել է, որ Թուրքիան դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրեն այդ դաշինքի անդամ պետության նման չի դրսևորում։

Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը
Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը

Այս չեղարկումները տեղի են ունենում Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների միջև լարված հարաբերությունների համատեքստում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}