Քաղաքական12:42, 04 Սեպտեմբեր 2020
Թուրքիան և Հունաստանը կքննարկեն լարվածության թուլացման մեխանիզմները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան և Հունաստանը համաձայնության են եկել բախումների կանխարգելման նպատակով տեխնիկական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։
«Թուրք և հույն առաջնորդների հետ տեղի ունեցած քննարկումներից հետո երկու դաշնակից երկրներն Արևելյան Միջերկրականում ռազմական բախումների կանխարգելման մեխանիզմներ ստեղծելու և վթարային միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով համաձայնության են եկել՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում տեխնիկական քննարկումներ անցկացնելու շուրջ», - ասված է Ստոլտենբերգի հրապարակած գրավոր հայտարարության մեջ։
Ստոլտենբերգը Թուրքիային և Հունաստանին անվանել է «երկու կարևոր դաշնակից»՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ամենահարմար բանակցությունների հարթակն է ընդհանուր անվտանգության խնդիրների քննարկման համար։
Ստոլտենբերգը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է մշտապես ակտիվ կապ պահպանել դաշնակից երկրների հետ՝ լարվածության կանխարգելման համար լավագույն լուծում գտնելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |