Տարածաշրջան13:17, 02 Սեպտեմբեր 2020
Չավուշօղլուն դիմել է Հունաստանին. «Թուրքիայի դեմ քայլեր մի՛ արեք, տուժողը դուք եք լինելու»

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հունաստանին պատկանող և Հարավային Էգեյան կղզիներ վարչական միավորի մաս կազմող Մեիս (Կաստելորիզո) կղզում զորք տեղակայելու Հունաստանի որոշմանը։
Չավուշօղլուն նշել է, որ այդ կղզին Հունաստանի ցամաքային տարածքից 580 կմ, իսկ Թուրքիայի Անթալիայի նահանգից ընդամնեը 2 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բայց հակառակ այդ հանգամանքի՝ Թուրքիայի արգործնախարարի խոսքերով 40 հազար կմ քառակուսի ջրային տարածքի վրա Հունաստանի վերահսկեղությունն է տարածվում, որը անընդունելի է իրենց համար։
Թուրք պաշտոնյան կարծում է այս ամենն արվել է այն բանի համար, որ Թուրքիան բանտարկված լինի ամեն կողմից։ Ըստ նրա՝ Միջերկրական ծովի Արևելյան ափի երկրները պետք է բանակցությունների միջոցով «արդարացի» կերպով բաժանեն իրար մեջ ջրային տարածքը։
Մևլութ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ այդ կղզիներում 1947 թվականի Փարիզի համաձայնագրով արգելված է զորքերի տեղակայումը և կարելի է միայն սահմանափակ թվով ոստիկանական ուժեր տեղակայել անվտանգություն ապահովելու նպատակով։
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է, որ եթե Հունաստանը շարունակի սահմանափակումները շրջանցելով մեծաթիվ զորքեր տեղակայել այնտեղ, ապա տուժողը հենց Հունաստանն է լինելու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |