• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 20:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:51, 31 Օգոստոս 2020

Թուրքիայի ՆԳ նախարարի կողմից թիրախավորված պատգամավորը հարձակման է ենթարկվել

Թուրքիայի ՆԳ նախարարի կողմից թիրախավորված պատգամավորը հարձակման է ենթարկվել

«Թուրքիայի աշխատավորական» կուսակցությունից ընտրված  պատգամավոր Բարըշ Աթայը Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նրան հոսպիտալացրել են, սակայն կարճ ժամանակ անց դուրս է գրվել հիվանդանոցից: 

Պատգամավորի դեմ հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը»:

Նշվում է, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Բարըշ Աթայի վերաբերյալ վիրավորանքներ պարունակող թվիթ էր գրել, ինչից հետո  պատգամավորը օգոստոսի 30-ի գիշերը անհայտ անձանցից կազմված խմբի կողմից հարձակման է ենթարկվել:

Միջադեպի առնչությամբ բողոքի ալիք է բարձրացել սոցցանցերում: 

Պատգամավորը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ դիմելու է իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի Սիիրթ (Սղերդ) քաղաքում թուրք սերժանտը սեռական բռնության էր ենթարկել 18-ամյա աղջկա, որը հանգեցրել էր վերջինիս ինքնասպանությանը: Սերժանտը բերման էր ենթարկվել, սակայն նրան ազատ էին արձակել: Բարըշ Աթայն անդրադառնալով այս թեմային, Թուրքիայի ՆԳ նախարարին ասել էր. «դու սերիական բռնարարին պաշտպանեցիր»: Նախարար Սոյլուն էլ պատասխանել էր. «Ես բռնարարի պաշտպան չեմ կարող լինել, բայց դու կարող ես բռնարար լինել: Զգույշ, չբացահայտվես...»: 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
14:59, 22 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
14:25, 22 օգոս
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
11:34, 22 օգոս
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}