Տարածաշրջան12:43, 28 Օգոստոս 2020
Թուրքիայի պաշտպանության նախարարը զորավարժությունների համար քննադատել է Հունաստանին

Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Միջերկրական ծովում Հունաստանի իրականացրած զորավարժությունները՝ նշելով, որ նմանատիպ զորավարժություններով և քայլերով հնարավոր չէ խանգարել Թուրքիայի զինված ուժերին և փոխել նրանց ծրագիրը։
Աքարը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենք բարիդրացիական հարաբերությունների կողմնակից են, բաց են երկխոսության համար, բայց երբեք չեն հրաժարվի իրենց «իրավունքներից»։
Պաշտպանության նախարար Աքարը պատրաստակամութուն է հայտնել հունական կողմի ցանկության դեպքում հյուրընկալել նրանց Թուրքիայում։
«Մենք մեր սահմաններում մնալու պայմանով մեր իրավունքներն ենք պահանջում։ Մյուս կողմից չենք պատրաստվում մի կաթիլ ջուր զիջել և թույլ չենք տա մեր իրավունքները ոտնահարել»,- ասել է թուրք պաշտոնյան։
Նա դժգոհել է նաև, որ իրենց «խաղաղասիրական» սեյսմիկ հետազոտություններին ի պատասխան հույները զորավարժություն են անցկացնում, ռազմանավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |