Քաղաքական10:46, 26 Օգոստոս 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժման անդամների հետ նախագահ Էրդողանի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը:
ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները բացարձակ չի խրախուսում Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների հետ օգոստոսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ էլ մասնավորապես ասվում է.
«ԱՄՆ-ն չափն անցնող հայտարարություն է արել մեր նախագահի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ընդունելու վերաբերյալ: Այդ հայտարարությունն ամբողջապես մերժում ենք»:
Թուրքիան պնդել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն «Պաղեստինի օրինական ներկայացուցիչ համարվող ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական է որակում, դա չի խթանելու խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին տարածաշրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայի առաջնահերթությունը Գազայում անհապաղ հրադադարի ապահովումն է:

Ջևդեթ Յըլմազ. «Միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |