Քաղաքական11:50, 24 Օգոստոս 2020
Թուրքիայի կառավարությունը օգոստոսի 24-ին նիստ կգումարի

Թուրքիայի կառավարությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նիստ կանցկացնի։ Նիստի օրակարգում կլինեն Արևելյան Միջերկրածովում տեղի ունեցող զարգացումները։
Մասնավորապես կքննարկվի նշված ջրային տարածքներում հորատման աշխատանքներ կատարող «Oruç Reis» թուրքական հետազոտական նավի աշխատանքների ժամկետը ևս 4 օրով երկարաձգելու առաջարկը։
Օրակարգում կլինեն նաև երկրում կորոնավիրուսի դեպքերի աճը և Գիրեսուն նահանգում հեղեղի պատճառով գրանցված ավերածությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Թուրքիան հայտարարել էր «Oruç Reis» նավի մասնակցությամբ մինչև օգոստոսի 23-ը սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու մասին՝ հրապարակելով Արևելյան Միջերկրածովի այն հատվածի քարտեզը, որտեղ «Oruç Reis»-ը սկսել էր իր աշխատանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:
Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |