• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 20:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:16, 21 Օգոստոս 2020

Reuters. «Սև ծովում գտնված գազի պաշարները կարող են բավարարել Թուրքիայի 20 տարվա կարիքները»

Reuters. «Սև ծովում գտնված գազի պաշարները կարող են բավարարել Թուրքիայի 20 տարվա կարիքները»

Մամուլում շարունակվում են լուրեր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնվելիք «լավ լուրը» կապված է գազի պաշարների հայտնաբերման հետ։

Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան Սև ծովում գազի լուրջ պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ կախվածությունը։

Գործակալությանը անանուն մնալու պայմանով տեղեկություններ հաղորդած 2 թուրք պաշտոնյաները նշել են, որ հայտնաբերված պաշարները Թուրքիայի 20 տարվա գազի պահանջարկը բավարարելու ներուժ ունեն։ Նշվում է, որ գազի պաշարները հայտնաբերվել են Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Էրեղլի շրջանի ուղղությամբ տարածվող ջրերում՝ «Թունա-1» (Tuna-1) անվանված շրջանում, որտեղ հուլիսի 2-րդ կեսին որոնողական աշխանքներ էր կատարում թուրքական «Ֆաթիհ» հորատող նավը։ Ըստ տեղեկությունների՝ ենթադրվում է, որ հայտնաբերված պաշարների ծավալները կարող են հասնել 800 մլրդ խմ-ի։ 

Անգլիական գործակալությանը տեղեկություն հայտնած պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ գազը շուկա հանելու համար կարող է պահանջվել 7-10 տարի և 2-3 մլրդ դոլարի ներդրում։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ եթե պաշարները հաստատվեն, ապա դա կարելի է համարել մեծ ձեռքբերում, քանի որ 30-60 մլրդ խմ ծավալով պաշարների արդյունահանումը արդեն իսկ համարվում է ձեռնտու։ 

Թունա-1 հանքավայրը, որտեղ ենթադրաբար հայտնաբերվել են գազի պաշարները, գտնվում է Սև ծովի՝ Էրեղլի շրջանից մոտ 150 կմ խորք ընկած ջրերում, Ռումինյայի տարածքային ջրերից ոչ հեռու, որտեղ այդ երկիրը 8 տարի առաջ հայտնաբերել էր Սև ծովում մինչ այս հաստատված գազի ամենամեծ պաշարները։

Պաշարների հայտնաբերման մասին ուշագրավ մեկնաբանություն է արել «Merkel Enerji» էներգետիկ խորհրդատվությունների ընկերության ղեկավար Քրիստոֆ Մերկելը։  Նրա խոսքով, եթե ենթադրվող ծավալները հաստատվեն, ապա 2020-ի հունվարին մասամբ (Ռուսաստանից Թուրքիա հատվածը) շահագործման հանձնված ռուսական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար նախատեսված «Թուրքական հոսք» գազատարի մի մասը կարող է անպիտան դառնալ։ Մերկելի կարծիքով, եթե Թուրքիան ունենա իր սեփական պաշարները, ապա Ռուսաստանից նրա գազ գնելն անիմաստ կդառնա։  

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը իր նախանաշած «լավ լուրը» պետք է հայտնի այսօր՝ օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 15։00-ին ունենալիք ելույթի ժամանակ։

 

Աղբյուր`    BBC Turk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
14:54, 22 օգոս
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը
17:40, 21 օգոս
Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}