• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 02:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:55, 21 Օգոստոս 2020

Մանրամասներ` Անթալիայում ադրբեջանական մաֆիայի ղեկավարի սպանությունից

Մանրամասներ` Անթալիայում ադրբեջանական մաֆիայի ղեկավարի սպանությունից

Օգոստոսի 19-ին Թուրքիայի Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկում ընթրիքի ժամանակ սպանվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, որը հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ:

«Լոթու Գուլին» գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել։ Նրան հոսպիտալացրել էին, սակայն կյանքը չէր հաջողվել փրկել: Սալիֆովի վրա կրակել էր քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ, ազգությամբ ադրբեջանցի, որը հայտնի է «Խան» կեղծանունով։

Թուրքական լրատվամիջոցներն որոշ մանրամասներ են հրապարակել «օրենքով գող» Սալիֆովի սպանությանը նախորդող իրադարձություններից:

Ըստ այդմ` մինչ այս քրեական հեղինակության դեմ 2 մահափորձ էր կազմակերպվել: 2017 թվականի աշնանը Ստամբուլում գանգստերների խումբ էր ձերբակալվել, որոնց թվում է եղել «Ուրվական» կեղծանվամբ հայտնի Ռովշան Ջանիևի (սպանվել է Ստամբուլում 2016 թվականին) եղբայրը՝ Նամիկ Ջանիևը։ Նրանց ձերբակալել էին այն պահին, երբ նրանք պատրաստվում էին զենքով ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին՝ ներառյալ հենց Սալիֆովին։ Այս օպերացիայի գաղափարական ոգեշնչողն ու ֆինանսական հովանավորը Ռովշանի բարեկամ Զաուրն էր, որը փաստացի ղեկավարում է մահացած «օրենքով գողի» գործերը։ Գուլիից ուզում էին վրեժ լուծել, քանի որ կարծում էին, որ նա կապ ունի Ռովշան Ջանիևի սպանության հետ։ 

Հաջորդ մահափորձը տեղի էր ունեցել Ստամբուլի առևտրային կենտրոններից մեկում: Սակայն թուրք հատուկջոկատայիններին հաջողվել էր կանխել մահափորձը և ձերբակալել 13 հոգու, այդ թվում` 2 ադրբեջանցու: Սալիֆովի սպանության համար առաջարկվել էր 5 մլն դոլար: 

Այնուհետև, Սալիֆովը 2018թ. Ստամբուլում Թուրքիայի ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել էր: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Գուլին ակտիվ գործունեություն էր ծավալել նաև Ռուսաստանում։ Նա Մոսկվայում զբաղվում էր դրամաշորթությամբ: Նրա պատճառով տուժել էին բազմաթիվ ռուս գործարարներ։ Ստամբուլում ձերբակալությունից հետո նրան արտաքսեցին և իր մուտքը Թուրքիա արգելվեց:

2020թ. փետրվարին Սալիֆովը ապօրինի ճանապարհներով կրկին մուտք էր գործել Թուրքիա: Այս ընթացքում Ջանիևի «վրեժը» լուծելու համար նրա դեմ նոր մահափորձ էր կազմակերպվել ազգությամբ վրացի «օրենքով գող» Գուրամ Չիկլաձեդեի կողմից: Սակայն հերթական մահափորձը նույնպես կանխվել էր:  

Թուրքական ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա, որը «կարմիր թելով» կապված է հայտնի քրեական հեղինակության` Ռովշան Ջանիևի սպանության հետ:

Նշվում է, որ «Լոթու Գուլիի» ապանության օրը 1 օր տարբերությամբ համընկնում է Ջանիևի սպանության օրվա հետ (2016թ. օգոստոսի 18): Ինչը թույլ է տալիս կարծելու, որ Ջանիևի «մարդկանց» հաջողվել է լուծել վերջինիս սպանության վրեժը: 

Հիշեցնենք, որ Սալիֆովի սպանության կասկածանքով թուրքական ոստիկանությունը 2 ադրբեջանցի է ձերբակալել Անթալիա-Դենիզլի մայրուղու վրա: 

 

Աղբյուր`    soczu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}