Քաղաքական15:54, 20 Օգոստոս 2020
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ․ «Մենք չենք պատրաստվում Թուրքիայի ենթական լինել»

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ իր երկիրը Թուրքիայի ենթական չի լինի։ Սոցցանցում արած գրառման մեջ նա Թուրքիային ակնարկել է, որ իրենց հարաբերությունները կարող են կառուցվել միայն փոխադարձ հարգանքի հավասարության հիման վրա։
Աքընջըն մասնավորապես գրել է․
«Ես միշտ պաշտպանել եմ Թուրքիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունները։ Մեզանից Թուրքիայի թշնամի դուրս չի գա, բայց ենթակա էլ դուրս չի գա։
Ինչպես որ չուզեցանք հունական կողմում (Կիպրոսը նկատի ունի-խմբ․) որպես փոքրամասնություն մնալ, այնպես էլ չենք ցանկանում որպես ենթակա իշխանություն ընկալվել։ Մենք որպես պատվավոր ժողովուրդ, ցանկանում ենք այս հողերի վրա հավասարության, ազատության ու անվտանգության մեջ ապրել ` միջազգային իրավունքի շրջանակներում։ Ցանկանում ենք, որ բոլորն էլ հարգանք ցուցաբերեն մեր ժողովրդի այս զգացմունքների նկատմամբ։ Մեր ընտրությունների ժամանակ էլ միայն մեր ժողովուրդն ունի խոսքի իրավունք։ Որևէ միջամտություն, որը դուրս կգա դրա շրջանակներից, մեզ համար անընդունելի է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |