Քաղաքական12:47, 19 Օգոստոս 2020
ԵՄ-ն Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունը կոչ են արել ԵՄ-ին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի գործողությունների դադարեցման ուղղությամբ:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և ԱԳ նախարար Նիկոս Հրիստոդուլիդիս հետ հանդիպմանն անդրադառնալով Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողություններին, ասել է.
«Միջերկրական ծովում գնալով աճող Թուրքիայի ագրեսիան ուղղված է ԵՄ-ի դեմ և դրա դեմ պայքարելու համար ԵՄ-ն պետք է անհրաժեշտ արձագանքը տա»:
Դենդիասը նշել է, որ առաջիկա օրերին կմասնակցեն Բեռլինում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ կքննարկվի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի կողմից ներկայացված Թուրքիայի դեմ նախատեսվող պատժամիջոցների ցանկը։
Նշենք, որ ԵՄ ԱԳ նախարարները Ժոզեֆ Բորելին լիազորություն են տվել Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու համար: Բորելը Թուրքիայի դեմ նախատեսվող պատժամիջոցների ցանկը, որում կներառեն նաև տնտեսական պատժամիջոցները կներկայացնի օգոստոսի 27-28-ին Բեռլինում տեղի ունենալիք նիստին: Սակայն պատժամիջոցները կկիրառվեն այն դեպքում, եթե ԵՄ անդամ 27 երկրները հաստատեն դրանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |