Ռազմական15:42, 19 Օգոստոս 2020
Թուրքիան լիբիական բանակին կփոխանցի Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը

Թուրքիան կաջակցի Լիբիայում կանոնավոր բանակի ստեղծմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը մեկնել են Տրիպոլի՝ հետևելու փոխըմբռնման հուշագիր շրջանակներում ընթացքող աշխատանքներին։
Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատրաստվում է ոչ միայն նորաստեղծ լիբիական բանակին զինել անհրաժեշտ զինտեխնիկայով, այլև նրանց փոխանցել 1993թ․ ադրբեջանական բանակի փորձը․ ըստ էության, խոսքը Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ռազմական փորձի մասին է։
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և Աքարի միջև ընթացող բանակցություններին ներկա է գտնվել նաև Կատարի պաշտպանության նախարար Հալիլ բին Մուհամմեդ էլ Աթիյեն։
Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները հանդիպել են նաև Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի հետ։ Աքարը Սարաջի հետ քննարկել է լիբիական բանակի կառուցման մանրամասներին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպումից հետո Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահհադդին ալ-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարների հետ համաձայնության են եկել լիբիացի զինվորիների վերապատրաստման և խորհրդատվության նպատակով ռազմական կառույցներ ստեղծելու շուրջ։ Նա հավելել է, որ առաջիկայում նշված երկրները ռազմական խորհրդատուներ և զինվորականներ կուղարկեն Լիբիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |