• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 20:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

13:21, 18 Օգոստոս 2020

Ջոն Բոլթոնի սկանդալային գիրքը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

Ջոն Բոլթոնի սկանդալային գիրքը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

ԱՄՆ-ի  ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը»  սկանդալային գիրքը հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։  Գրքում հետաքրքիր դրվագներ են ներկայացնում վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ առնչություն ունեցող հարցերից։

Մասնավորապես, Բոլթոնը իր գրքում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից հետախուզվող ազգությամբ թուրք, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին, ով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանքի տակ էր պահվում այդ երկրում։ Թուրքական իշխանությունները նրան մեղադրում էին երկրում ահաբեկչական համարվող գյուլենական շարժմանը աջակցելու մեջ։  

Միջանկյալ նշենք, որ Բրանսոնը  թուրք-ամերիկյան երկարատև բանակցություններից հետո, ինչպես նաև անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո ազատ էր արձակվել և վերադարձել ԱՄՆ։ 

Բոլթոնը, պատճառաբանելով, թե ինչու ամերիկյան  իշխանությունները, այդպես էլ չարտահանձնեցին Գյուլենին, ով Թուրքիայում մեղադրվում է 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը այդպես էլ լուրջ փաստեր չստացավ թուրքական կողմից,  որոնք կապացուցեին Գյուլենի մասնակցությունը հեղաշրջման փորձում։  Եվ բացի այդ էլ, ԱՄՆ-ն որևէ անօրինական երևույթ չնկատեց Գյուլենի գործունեության մեջ առհասարակ։ 

Հետաքրքրական է նաև Բոլթոնի խոսքերը այս հարցի շուրջ․ 

«Թրամփը առանձնապես շատ բան չգիտեր գյուլենական շարժման մասին։  Չեմ կարծում, որ  սա մի բան էր, որ նա ուշիուշով ուսումնասիրել էր», գրում է Բոլթոնը։

Անդրադառնալով Բրանսոնի հարցին` Բոլթոնը նշում է, որ նրան թուրքական իշխանությունները  ազատ արձակեցին միայն այն պատճառով, որպեսզի խուսափեն ԱՄՆ-ի  տնտեսական պատժամիջոցներից։ Նրա խոսքերով, այդ հարցում Թրամփը բավական վճռական էր տրամադրված։   Բոլթոնը գրքում խոստովանում է, որ Բրանսոնը որևէ կերպ առնչություն չուներ Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ։ 

«Կարծում եմ, որ Էրդողանը շատ լավ հասկանում էր, թե ինչ վատ հետևանքներ կլինեին Թուրքիա համար, եթե Բրանսոնը ազատ չարձակվեր»,-նշել է Բոլթոնը։

 

Աղբյուր`    Gazeteduvar

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}