Հասարակական13:53, 14 Օգոստոս 2020
Թուրքիայում ապրիլից հետո 1-ին անգամ կորոնավարակի դեպքերի թվի աճ է գրանցվել

Թուրքիայում ապրիլի 4-ից հետո առաջին անգամ օգոստոսի 13-ին կորոնավիրուսով (Covid-19) վարակման դեպքերի թվի աճ է նկատվել։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրում անցկացված 62․219 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․243 նոր դեպք, այնինչ մինչ այդ օրական դեպքերի թիվը տատանվում էր 1000 մարդու սահմաններում։ Նույն ժամանակահատվածում կորոնավարակից մահացել է 21 մարդ և գրանցվել է ապաքինման 965 դեպք:
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 245․635 և մահվան 5․912 դեպք։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Ապրիլի 4-ից հետո վարակման դեպքերի թվի անկում էր գրանցվել, ինչի արդյունքում մայիսին դեպքերի թիվը 800-ի սահմաններում էր, սակայն հունիսի 1-ից դեպքերի թիվը կրկին սկսեց աճել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |