Քաղաքական12:58, 13 Օգոստոս 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է անօդաչու ինքնաթիռի հարձակման շուրջ Իրաքի բողոքի նոտային
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Իրաքի կողմից հանձնված բողոքի նոտային։
Նշենք, որ թուրքական անօդաչու ինքնաթիռը հարձակում էր իրականացրել Էրբիլի նահանգում, ինչի հետևանքով զոհվել էին երկու սպա և իրաքյան զինված ուժերի զինծառայողներ: Այդ կապակցությամբ Բաղդադը հրաժարվել է ընդունել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նախօրեին Իրաքը Թուրքայի դեսպանին կանչել էր ԱԳՆ և բողոքի նոտա էր հանձնել։
ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազամաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը նախ և առաջ Իրաքի «պարտականությունն է» և հավելել, որ այդ գործում Թուրքիան պատրաստ է համագործակցել Իրաքի հետ։
Ըստ հայտարարության՝ քանի դեռ Իրաքում շարունակում են անտեսել PKK-ի «գոյությունը», Թուրքիան «իր սահմանների անվտանգության համար որտեղ էլ որ լինի վճռական է տրամադրված միջոցներ ձեռնարկելու հարցում»։
Թուրքիան որոշ երկրներին ու տարածաշրջանային կազմակերպություններին կոչ է արել «վերջ տալ ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկակի ստանդարտ պարունակող և ահաբեկիչներին խրախուսող մոտեցումներին», իսկ Իրաքից պահանջել է, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկի և «սկզբունքային դիրքորոշում» ընդունիի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |