Ռազմական12:28, 11 Օգոստոս 2020
Թուրք ուժայինները Իրաքում և Թուրքիայում 10 քուրդ զինյալի են սպանել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում, որտեղ թուրքական զինուժն իրականացնում է «Վագրի ճիրան» ռազմագործողությունը օդուժի մասնակցությամբ 5 քուրդ զինյալ է սպանվել։
Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նաև նշվում է, որ թուրքական զինուժը ևս 2 քուրդ զինյալ է սպանել Սիրիայի հյուսիսում, որտեղ մինչ այդ իրականացրել է «Եփրատի վահան» օպերացիան։
Քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են ինչպես Թուրքիայի սահմաններից դուրս, այնպես էլ երկրի ներսում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին Վանի Չաթաք շրջանում նահանգային ժանդարմերիայի հրամանատարության կողմից իրականցվող օպերացիայի շրջանակում ևս 2 քուրդ զինյալ է սպանվել։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները շարունակում են Վանում գործողությունները։
Նշենք, որ այս ռազմագործողություններն ուղղված են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (PKK- ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:
Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |