Իրավական15:49, 11 Օգոստոս 2020
Թուրքիայում ավագանու իշխանական նախկին անդամը դատապարտվել է Աթաթուրքին վիրավորելու համար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, Սամսուն քաղաքի խորհրդի նախկին փոխնախագահ Հասան Ուզունլարի վերաբերյալ Աթաթուրքին վիրավորելու գործով ընթացող դատավարությունն ավարտվել է։ Դատարանը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող գրառումներով սոցցանցում կիսված Ուզունլարին դատապարտել 10 ամսվա ազատազրկման, սակայն հետաձգել է պատժի կիրառումը։
Նշվում է, որ Ոզունլարն այդ հրապարակումներն արել է պաշտոնավարման ժամանակ։ Այն ժամանակ, տեղի տալով որոշ բողոքների ԱԶԿ-ն պաշտոնանկ էր արել նրան, ապա կարգապահական տույժի ենթարկել։
Ուզունլարը դատարանում հայտնել է, որ ինքը ընդամենը կիսվել է ուրիշի արած գրառումով, գրառման հեղինակը ինքը չէ և դրանք լայնորեն տարածված են համացանցում։ Դատատանում, սակայն չեն ընդունվել նրա առարկությունները, հիմնավորմամբ, որ ուրիշի հրապարակումներով համացանցում կիսվելը հավասարազոր է կիսվողի գրածին։
Նշվում է, որ պատժի կիրառման հետաձգումը անմիջապես ենթակա է իրագործման այն պարագայում, եթե Ուզունլարը առաջիկա 5 տարիների ընթացքում դատապարտվի որևէ հանցագործություն կատարելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |