Ռազմական12:21, 10 Օգոստոս 2020
Թուրքիան և Ադրբեջանն իրենց համատեղ զորավարժություններով ի՞նչ ուղերձ հղեցին Հայաստանին

Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։
«Զորավարժությունների ընթացքում Գյանջայի (Գանձակ) և Եվլախի շրջաններում արձակված ռումբերի ձայնը լսելի էր նաև Թովուզում»,- նշված է հոդվածում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում 13 օր տևած համատեղ զորավարժությունները մոտեցել են ավարտին։ Դրանք աչքի են ընկել զինտեխնիկայի և մասնակցիների աննախադեպ թվով,
Ըստ հոդվածի հեղինակի՝ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին այս զորավարժություններով հստակ ուղերձ են հղել։ Այն, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունը համատեղ ուժի ցուցադրում էր և Հայաստանին ահաբեկելու փորձ, այդ մասին նշել են թուրք և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, սակայն թե ինչ հստակ ուղերձի մասին է խոսքը, հոդվածում այդպես էլ չի պարզաբանվում։
Դրա փոխարեն առաջ է քաշում այն մեղադրական թեզը, թե իբր Հայաստանն է նախահարձակ եղել Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |