Իրավական11:59, 06 Օգոստոս 2020
Թուրքիայում ոստիկանները ձերբակալել են կանանց բռնությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին

Թուրքիայի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններից հետո երկրում պարբերաբար կանանց մասնակցությամբ բողոքի միջոցառումներ են տեղի ունենում։
Ինչպես նախորդ մի քանի ակցիաների դեպքում, այնպես էլ նախօրեին Իզմիր քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է։
Նշվում է, որ ոչ այնքան մեծաթիվ ակցիայի մասնակիցները տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գործադրվող բռնության դեմ բողոքելու համար հավաքվել են Իզմիրի Քոնաք շրջանի պողոտաներից մեկում։ Կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիային, սակայն, միջամտել են ոստիկանները՝ ձերբակալելով մասնակիցներից 16-ին։
Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:
Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։
Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |