Ռազմական12:30, 05 Օգոստոս 2020
Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռազմավարական նշանակությանը

Թուրքական մերձիշխանական «Yeni Safak» լրատվամիջոցը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ռազմավարական նշանակությանը։
Բացի այն, որ ավանդաբար արդեն նշյալ երկու պետությունները նմանատիպ զորավարժություններով փորձում են ցույց տալ ռազմական բնագավառում ունեցած իրենց սերտ համագործակցությունը, ըստ թուրքական կայքի՝ այս անգամ զորավարժությունները հետապնդում են նաև մի շարք այլ ռազմավարական նպատակներ։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ են ապահովում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, «Հարավային հոսք» գազատարի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անվտանգությունը։ Եվ շեշտվում է, որ հուլիսի 12-ից 14-ը Հայաստանը հարձակվել էր Ադրբեջանի հենց այն շրջանի վրա (Թովուզ), որտեղով անցնում են Ադրբեջանի և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերy։
Զորավարժությունները դիտարկվում են նաև տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում։ Ռեգիոնալ հակամարտություն ասելով՝ Թուրքիան նախևառաջ նկատի ունի Ղարաբաղի խնդիրը։ Ուստի նմանատիպ զորավարժությունների կազմակերպումը, ըստ թուրքական լրատվամիջոցի, կարևոր է թե բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի ամրապնդման և թե ռազմական աջակցության ու ուժի ցուցադրման տեսանկյունից։
Հոդվածի հեղինակի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փորձել են Թովուզի ուղղությամբ նոր դիրքեր գրավել և այդպիսով բանակցային գործընթացում Ադրբեջանի նկատմամբ թելադրողի կարգավիճակ ձեռքբերել, սակայն դա չի հաջողվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |