Քաղաքական15:44, 04 Օգոստոս 2020
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը

Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի պայմանագիրը վերանայելու կոչով։
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմանները մեծամասամբ որոշվել են հենց Լոզանի պայմանագրով, որը ստորագրվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և որի 100-ամյակը լրանալու է 2023 թվականի հուլիսի 24-ին։
Չնայած Սևրից հետո Լոզանը համարվում է թուրքական դիվանագիտության հաղթանակը, սակայն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հավակնությունների տեսանկյունից Լոզանի պայմանագրով Թուրքիան մի շարք «տարածքային կորուստներ է» ունեցել։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջ քաշած «Ազգային ուխտի» համաձայն բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ Կիպրոսը և Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ պետք է ներառվեին Թուրքիայի սահմանների մեջ։ Սակայն Լոզանի պայմանագրով այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի նկրտումները չարդարացան։
«Ազգային ուխտի» նախանշած սահմանները իրականություն դարձնելը Թուրքիայի ներկայիս իշխանությունների երբեմն քողարկված կերպով իրականացվող քաղաքականության մաս է կազմում։
Հունաստանը մշտապես քննադատում է Թուրքիայի վարած այս քաղաքականությունը և մեղադրում իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։
Այս համատեքստում թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Հունաստանը կոչ է անում Թուրքիային վերանայել այն պայմանները, որոնք ամրագրված են եղել Լոզանի պայմանագրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |