Իրավական14:14, 03 Օգոստոս 2020
Թուրքիայում միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 36 կին

Թուրքիայում միայն հուլիս ամսվա ընթացքում տղամարդկանց կողմից սպանվել են 36 կին, ևս 11 կին մահացած է գտնվել կասկածելի հանգամանքներում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրիքիայի «Վերջ՝ կանանց սպանությունների» պլատֆորմի կազմած զեկույցից։
Նշվում է, որ այդ կանանցից 11-ը սպանվել է ամուսնու, 5-ը սիրած տվամարդու, 5-ը ծանոթ տղամարդու, 4-ը նախկին ամուսնու, 2-ը ազգականի, 2-ը նախկին ընկերոջ, 2-ը հոր, 2-ն էլ որդու կողմից։ Մնացյալ 3-ի սպանողները դեռևս հայտնի չեն։
Զեկույցում ներկայացված են նաև սպանությունների պատճառները։ Ըստ այդմ՝ 5 կնոջ սպանություն նյութական պատճառներով է եղել, 13 կին սպանվել է ամուսնուց ապահարզան պահանջելու և հաշտությունը մերժելու պատճառով։ Մյուս 18 կանանց սպանությունների հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |