Մշակութային16:23, 27 Հուլիս 2020
Ստամբուլում Սբ․ Սոֆիայի տաճարին առնչվող պատմական նմուշների ցուցադրման համար թանգարան կբացվի
Օրեր առաջ մզկիթի վերածված Սբ․ Սոֆիայի տաճարի մի շարք պատմական նշանակության իրերի ցուցադրման համար Ստամբուլում թանգարան կբացվի։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով որպես թանգարանի շենք ընտրված Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասի (Սբ․ Սոֆիայի տաճարը նույնպես գտնվում է այդ թաղամասում-խմբ․) կադաստրի շենքը հանձնվել է Տուրիզմի և մշակույթի նախարարությանը։ Այդ մասին հայտնել է Ստամբուլի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության պետ Ջոշքուն Յըլմազը։ Վերջինս նշել է, որ թանգարանում կցուցադրվեն Սբ․ Սոֆիայի տաճարին պատկանող պատմական նմուշները։
Ջոշքունը տեղեկացրել է նաև, որ կադաստրի աշխատակազմը հնարավորինս արագ այլ շենք կտեղափոխվի, որից հետո իրենք կսկսեն 1910-ին կառուցված այդ շենքում Սբ․ Սոֆիայի իրերի թանգարան հիմնելու աշխատանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված 84-րդ պատրիարքի կիսանդրիի բացումը:
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |