Քաղաքական10:58, 24 Հուլիս 2020
Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիայի տաճարը պետք է պահպանի իր համամարդկային բնույթը

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի կարգավիճակի փոփոխությանը։
Ռուսաստանի ու Հունաստանի առաջնորդներն, անդրադառնալով Ստամբուլում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու թուրքական կառավարության որոշումը, նշել են որ տաճարը ողջ մարդկության ձեռքբերումն է և պետք է շարունակի մնալ այդպիսինը։
Առաջնորդները հիշատակել են, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գտնվող «այդ ոչ սովորական մշակութային, պատմական հոգևոր կարևորությունը։ Պուտինն ու Միցոտակիսը շեշտել են, որ Սբ․ Սոֆիան պետք է շարունակի մնալ խաղաղության և ըմբռնման խորհրդանիշ։
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Սբ․ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշմումը դատապարտվել է Ռուսաստանի հոգևոր և քաղաքական գործիչների կողմից, սակայն կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ նշվել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։
Ավելացնենք, որ Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումից հետո այնտեղ առաջին նամազը (իսլամական աղոթք) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի կունենա այսօր՝ հունիսի 24-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |