• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 16:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:31, 23 Հուլիս 2020

Եգիպտոսի այդ հայտարարությունից հետո Թուրքիան խուճապահար դիվանագիտական գրոհի է անցել

Եգիպտոսի այդ հայտարարությունից հետո Թուրքիան խուճապահար դիվանագիտական գրոհի է անցել

Այն բանից հետո, երբ Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆեթթահ ալ-Սիսիին մանդատ է տվել՝ զինված ուժերին ներգրավել ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում, Թուրքիան անցել է ակտիվ դիվանագիտական գրոհի։

Չնայած խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում կոնկրետ նշված չէ, որ թույլտվությունը տրվում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու համար, այնուամենայնիվ Թուրքիան լիբիական հակամարտության շուրջ սկսել է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել Արևելյան Միջերկրականում և  աֆրիկյան երկրների հետ։

Մասնավորապես, Թուրքիայի «խուճապահար գրոհների» հարցով ակտիվորեն զբաղվում են արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ 

Աքարը հանդիպում է ունեցել Մալթայի ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» ներքին գործերի նախարարի հետ։ Քննարկվել է  տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար իրականացվելիք քայլերը, այդ թվում նաև պաշտպանության և անվտանգության շուրջ համագործակցության հարցերը։ 

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարն այս համատեքստում այցեր է կատարել Տոնգո, Նիգերիա և Հասարակածային Գվինեա, որպեսզի «երաշխիքներ ստանա» լիբիական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի համար ցանկալի դիրքորոշում որդեգրելու համար։

Հիշեցնենք, որ Կահիրեն մասնավորապես դատապարտել է Լիբիայի ճգնաժամին Թուրքիայի բացահայտ միջամտությունը, ինչի շրջանակներում Անկարան զենք-զինամթեք, ռազմական հրահանգիչներ, ինչպես նաև Սիրիայում իր կողմից հովանավորվող իսլամիստ ծայրահեղականներ է ուղարկել Տրիպոլի։

 

Աղբյուր`    yenisafak.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային»
12:17, 16 սեպ
Էրդողան. «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային»

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
11:17, 16 սեպ
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները
15:23, 15 սեպ
Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}