Հասարակական09:27, 17 Հուլիս 2020
Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 21 մարդ է մահացել

Թուրքիայում հուլիսի 16-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 21 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրում կատարված 42․411 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 933 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.087 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 198.820 մարդ, իսկ 1.213 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 216․873 և մահվան 5․440 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 149.909-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չեթինգյուլեչը հավելել է, որ այս հնարքով Վանի տնտեսությունն ու զբոսաշրջությունը աշխուժացել են, իսկ ինքը, թեև խոստովանում է, որ դա ապատեղեկատվություն էր։

Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ թռիչքները կիրականացնի AJET ավիաընկերությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիան կոշտ է արձագանքել Իսրայելի կողմից «Madleen» նավի նկատմամբ իրականացված միջամտությանը։ Նավում կան նաև Թուրքիայի քաղաքացիներ:
Չեթինգյուլեչը հավելել է, որ այս հնարքով Վանի տնտեսությունն ու զբոսաշրջությունը աշխուժացել են, իսկ ինքը, թեև խոստովանում է, որ դա ապատեղեկատվություն էր։
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն ուղղված ջանքերը։
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև շնորհավորել է Շահբազ Շերիֆին Քուրբան Բայրամի առթիվ։
Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալները ևս հաստատում են խնայողությունների աճն առավելապես վերնախավի շրջանում, ինչը մատնանշում է երկրում սոցիալ-տնտեսական բևեռացման խորացումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |