• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Հոկտեմբեր, 2023
Երկուշաբթի 00:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական16:21, 17 Հուլիս 2020

Էրդողան. «Նախիջևանը բռնազավթված է»

Էրդողան. «Նախիջևանը բռնազավթված է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին։

«Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են  ունենալու», - նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի և մինչև վերջ կաջակցի։

«Այս ընթացքում ես խոսում եմ պարոն Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։ Պատվիրակությունը և մեր պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են ունեցել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք, և շարունակելու ենք նրանց կողքին լինել», - հայտարարել է նա։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան հայտնում է Սիրիայի հյուսիսում 30 թիրախի ոչնչացման մասին
16:36, 06 հոկտ
Թուրքիան հայտնում է Սիրիայի հյուսիսում 30 թիրախի ոչնչացման մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 5-ի գիշերային ժամերին Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմաօդային գործողության վերաբերյալ:

«ASELSAN»-ն Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում սերտ համագործակցության մեջ է
14:29, 06 հոկտ
«ASELSAN»-ն Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում սերտ համագործակցության մեջ է

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրենը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 25 տարի է ինչ Բաքվում հայտնի ընկերությունների հետ համագործակցում են։

Պենտագոնի խոսնակ. «Սիրիայում թուրքական հարվածային ԱԹՍ ենք իջեցրել»
11:24, 06 հոկտ
Պենտագոնի խոսնակ. «Սիրիայում թուրքական հարվածային ԱԹՍ ենք իջեցրել»

Որպես պատճառ Փեթրիք Ռայդերը նշել է հարվածային անօդաչուի ամերիկացի զինվորներից 300մ հեռավորության վրա իրականացրած հարձակումներից բխող անվտանգային սպառնալիքը:

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}