Քաղաքական17:41, 16 Հուլիս 2020
Կարո Փայլան․ «Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա»

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։
Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումներին անդրադարձած Էրդողանը հայտնել էր, որ շարունակելու են իրենց բոլոր հնարավորություններով «բարեկամ և եղբայր Ադրբեջանի կողքին լինել»։ Էրդողանը, անտեսելով Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, բախումների հրահրման մեջ մեղադրել էր հայկական կողմին, ապա ավելացրել․ «Անկասկած այս հարձակումը մի իրադարձություն է, որը Հայաստանի տրամաչափից դուրս է»։
Թուրքիայի կառավարության անդամներն ավելի առաջ էին անցել իրենց հայտարարություններում՝ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |