Ցեղասպանություն10:33, 16 Հուլիս 2020
«Amazon» ընկերությունը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը
Asbarez.com կայքում իր հեղինակային հոդվածում Շանթ Ջարչաֆջյանը տեղեկացրել է, որ իր բողոքի արդյունքում հայտնի Ամազոն ընկերությունը կայքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող մի գիրք։
Չնայած «Amazon» ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Ջարչաֆջյանը նշում է, որ իրեն Ջեֆ Բեզոսի անունից իր բողոքին ի պատասխան էլեկտրոնային նամակ է ուղարկվել։
Շանթ Ջարչաֆջյանն Ամազոն ընկերությանը գրել էր, որ կայքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատություններ որոնելիս հանդիպել է ցեղասպանությունը ժխտող գրքերի։ Նա իր նամակի մեջ հույս էր հայտնել, որ ընկերությունը հավատարիմ կմնա իր որդեգրած սկզբունքներին ու անհրաժեշտ քայլեր կիրականացնի այս ուղղությամբ։
Պատասխան նամակում ընկերությունը շնորհակալություն է հայտնել Շանթ Ջարչաֆջյանին իրենց ուշադրությունը այդ հանգամանքի վրա հրավիրելու համար և տեղեկացրել, որ «Հայոց ցեղասպանություն. Մեծ սուտը» վերնագրով գիրքը հեռացվել է կայքից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայաստանի պաշտոնյաները և գիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ հայկական արխիվները բաց և հասանելի են բոլոր հետազոտողների համար:
Սեդաթ Ունալը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։
«Ծայրաստիճան կարևոր է խաղաղության մեջ ապրել այս աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի հետ»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |