Իրավական14:13, 15 Հուլիս 2020
Էրդողանը ընդդիմադիր կուսակցապետի դեմ բացած ևս մեկ դատ է շահել

Թուրքական դատարանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին կրկին պարտավորեցրել է բարոյական փոխհատուցում վճարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում հուլիսի 14-ին կայացած դատական նիստին Քըլըչդարօղլուի շահերը միաժամանակ մի քանի փաստաբան է ներկայացրել։ Նիստին ներկա են գտնվել նաև ԺՀԿ կուսակցությունից Այքութ Էրդողդուն, Ջանան Քաֆթանջըօղլուն և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։
Մեղադրող կողմի փաստաբան Ֆերահ Յըլդըզը նշել է, որ մեղադրյալ Քըլըչդարօղլուն 2017թ․ նոյեմբերի 28-ին ԺԴԿ կուսակցական խմբակցության ժողովի ժամանակ վիրավորական հայտարարություններ է հնչեցրել իր պաշտպանյալներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև՝ Ահմեթ Բուրաք Էրդողանի, Զիյա Իլգենի, Մուստաֆա Էրդողանի և Օսման Քեթենջիի հասցեին։
Նիստի արդյունքում դատարանը վճռել է, որ ընդդիմադիր գործիչը պետք է 110․000 թուրքական լիրա (շուրջ 16.000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարի Ռեջեփ Թայիփ Էրդողանին, 15․000 լիրա (2․180 դոլար)՝ Ահմեթ Բուրաք Էրդողանին, 17․000 լիրա (2․470 դոլար)՝ Զիյա Իլգենին, 25․000 լիրա (3․640 դոլար)՝ Մուստաֆա Էրդողանին, 20․000 լիրա (2․900 դոլար) ՝ Օսման Քեթենջիին և 10․000 լիրա (1․450 դոլար)՝ Մուստաֆա Գյունդողդուին։ Ընդհանուր առմամբ, Քըլըչդարօղլուն, ըստ դատարանի որոշման, պետք է վճարի 197․000 թուրքական լիրայի (28․700 դոլար) տուգանք։
Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին ընդդիմադիր գործիչը հայտարարել էր, թե Թուրքիայի նախագահը, նրա եղբայր Մուստաֆա Էրդողանը և որդին՝ Ահմեթ Բուրաք Էրդողանը Անգլիայի Մեն կղզի են փոխանցել միլիոնավոր գողացված դոլարներ։ Նշենք, որ Քըլըչդարօղլուն Մեն կղզու մասին նմանատիպ հայտարարություններ էր արել նաև ավելի վաղ։ Այդ մեղադրանքների համար Էրդողանի կողմից արդեն մի քանի տասնյակ դատական գործեր են հարուցվել Քըլըչդարօղլուի դեմ:
Ընդհանուր առմամբ, այս և այլ հայտարարությունների պատճառով թուրքական դատարանները ընդդիմադիր գործչին վերջին տարիների ընթացքում արդեն պարտավորեցրել են հազարավոր դոլարների հասնող փոխհատուցում վճարել Էրդողանին՝ հիմնականում «Թուրքիայի նախագահին վիրավորելու» հիմքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |