Քաղաքական22:15, 14 Հուլիս 2020
Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «եղբայր» Ադրբեջանին

Թուրքիայի նախագահը հուլիսի 14-ին ելույթ է ունեցել կառավարության նիստից հետո, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին։
Էրդողանը մտահոգություն է հայտնել հատկապես այն առթիվ, որ այս անգամ հայ–ադրբեջանական բախումները տեղի են ունենում ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Թուրքիայի նախագահը, անտեսելով Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, սահմանին իրավիճակի սրման մեջ մեղադրել է Հայաստանին։
«Անկասկած այս հարձակումը մի իրադարձություն է, որը Հայաստանի տրամաչափից դուրս է։ Նպատակն է սադրիչ գործողություններով արգելափակել ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը և տարածաշրջանում նոր բախման գոտիներ ստեղծել։ Թուրքիան, որն Ադրբեջանի հետ հնագույն բարեկամական կապեր և եղբայրական հարաբերություններ ունի, երբեք չի հապաղի դեմ կանգնելու Ադրբեջանի իրավունքների, հողերի նկատմամբ բոլոր տեսակի հարձակումներին։ Մեր պարտքն է մոբիլիզացնել տարածաշրջանում և աշխարհում քաղաքական, դիվանագիտական և հասարակական մեր կապերը։ Շարունակելու ենք մեր բոլոր հնարավորություններով բարեկամ և եղբայր Ադրբեջանի կողքին լինել», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |