Հասարակական11:40, 14 Հուլիս 2020
Թուրքական ԶԼՄ-ներ․ Սուրբ Սոֆիայից առաջ Թուրքիայում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել

Թուրքական ոչ իշխանամետ լրատվամիջոցներից մի քանիսն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ստամբուլի բյուզանդական շրջանի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշումից առաջ Թուրքիայի արևելքում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել, որոնցից մեկն այժմ Գազիանթեփում է (պատմական Այնթափ)։
1873-1893թթ․ Այնթափում հայ հայտնի ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ և Սարգիս Թաշչյանի կողմից կառուցված հայկական փառահեղ Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո՝ 1920թ․ ի վեր որպես բանտ է շահագործվել։
1980թ․ Գազիանթեփի նախկին նահանգապետերից Աբդուլքադիր Աքսուի որոշմամբ, որն ավելի ուշ եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը, հայկական եկեղեցու վրա փոփոխություններ է կատարվել և մզկիթի է վերածվել։
Աղբյուրը հաղորդում է, որ պատմական կառույցն իր երբեմնի տեսքը չի կորցրել։ Այժմ եկեղեցին կոչվում է Քուրթուլմուշի մզկիթ և Գազիանթեփի ամենամեծ մզկիթներից է համարվում։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերի վրա քանդակված խաչերը ծածկվել են կամարակալներով։ Եկեղեցու զանգակատունը վերածվել է մինարեթի։
Նշվում է, որ եկեղեցու զանգը, որը կշռել է շուրջ 1 տոննա, պատրաստվել է Բրազիլիայում Լոնդոնում բնակվող հայ բարերար Հրանտ Քյոշքերյանի մեկենասությամբ։ Այժմ զանգը գտնվում է Գազիանթեփի թանգարանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |