Քաղաքական14:49, 13 Հուլիս 2020
Էրդողանի կուսակցության խոսնակն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին

Թուրքիայում իշխող և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարությամբ։
«Twitter» միկրոբլոգի իր էջում Չելիքը այդ մասին գրառում է արել՝ նշելով հետևյալը. «Մենք խստիվ դատապարտում ենք Հայաստանի ագրեսիան մեր Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանը թող վստահ լինի, որ դա չի մնալու անպատասխան»։
Նա իր գրառումն ավարտել է այն հավաստիացումով, որ Թուրքիան ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում Ադրբեջանի կողքին է։
Հիշեցնենք, որ հւլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ։
Նշենք. որ հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների վերսկսման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխանցվել է Թեհրանին։

«BRICS»ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |