Իրավական12:33, 10 Հուլիս 2020
Զեկույց․ Թուրքիայում լրագրությունը ասոցացվում է ահաբեկչության հետ

Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ համագործակցությամբ 13 ամսում հետևել է լրագրողների դեմ հարուցված 169 դատական գործի ընթացքին և համապատասխան զեկույց հրապարակել։ Նախաձեռնության մասնակից 19 դիտորդները 2019թ․ փետրվարի 26-ից մինչև 2020թ․ մարտի 6-ը Թուրքիայի 15 նահանգներում մասնակցել են 319 դատական նիստի։
Ըստ այդմ՝ որոշակի պատիժ ստացող լրագրողների 78 տոկոսը մեղադրվում է ահաբեկչության հետ կապի մեջ։ Իսկ նման դատական գործերի 74 տոկոսի դեպքում լրագրողների դեմ որպես ապացույց են օգտագործվում նրանց լրագրողական գործունեության շրջանակներում կատարված գործողությունները։
Զեկույցում արձանագրվել է, որ լրագրողների դեմ տարվող դատավարությունները անարդար են, իսկ բացարձակապես խոսքի ազատության շրջանակներում տեղավորվող նրանց հայտարարություններն ու հեղինակած լուրերը ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պատիժների ու խոշոր տուգանքների պատճառ են դառնում։
MLSA տնօրեն Վեյսել Օքը նշել է, որ Թուրքիայում լրագրությունը շարունակաբար կապվում է ահաբեկչության հետ։ «Այդ դատական գործերի մեծ մասի հիմնական ապացույցները լրագրողների՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումներ են, լուրերը, հոդվածները կամ հեռուստահաղորդումները։ Եվ իսկապես չափազանց փոքր է այն դատական գործերի թիվը, որոնք ավարտվում են մեղադրյալի արդարացմամբ», - նշել է Օքը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան դեռևս շարունակում է մնալ մեկն այն երկրներից, որտեղ ազատազրկված լրագրողների թիվն ամենից մեծն է։ Երկրում խախտվում են արդար դատավարության սկզբունքները, դատավորները չեն ենթարկվում միջազգային իրավունքի նորմերին և երկրի Սահմանադրության պահանջներին։
Կազմակերպությունը պատրաստվում է իր զեկույցը ներկայացանել նաև Թուրքիայի արդարադատության նախարարությանն ու միջազգային կառույցներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |