Քաղաքական12:35, 09 Հուլիս 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել Կիպրոսին աջակցելու ԱՄՆ-ի նախաձեռնությունից

Թուրքիային դուր չի եկել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն Կիպրոսին ներառել է իր «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» (IMET) ծրագրում։ Թեմային անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը։
«Ակնհայտ է, որ կողմերի միջև հավասարակշությունը խաթարող նման քայլերը չեն կարող նպաստել կղզում վստահության միջավայրի ստեղծմանն ու Միջերկրական ծովի արևելքում խաղաղության և կայունության ապահովմանը», - հայտարարել է Աքսոյը։
Նրա խոսքով՝ Կիպրոսի հունական և թուրքական հատվածների նկատմամբ համարժեք վերաբերմունքը բխում է ՄԱԿ-ի սկզբունքներից։ «Այս և նմանատիպ քայլերը չեն կարող նպաստել Կիպրոսի հիմնախնդրի հանգուցալուծմանը, այլ, ընդհակառակը, ավելի են ամրապնդում հունական կողմի՝ առանց այդ էլ անզիջում դիրքորոշումը», - նշել է Աքսոյը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ աԱՄՆ–ը պատրաստվում է Կիպրոսին ներառել ռազմական կրության և վարժանքների նախագծում՝ այդ նպատակով նաև հատուկ ֆինանսավորում տրամադրելով այդ երկրին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |