Քաղաքական17:58, 08 Հուլիս 2020
Էրդողանի կուսակցության փոխնախագահ․ «Տա Աստված՝ Սբ․Սոֆիան շուտ դառնա մզկիթ»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է վերջին օրերին Ստամբուլի բյուզանդական Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Խոսելով Թուրքիայի Պետական խորհրդի՝ Այա Սոֆիայի կարգավիճակի մասին առաջիկա օրերին հրապարակելիք որոշման մասին՝ Քուրթուլմուշն ասել է․ «Տա Աստված՝ հնարավորինս շուտ բացվի (որպես մզկիթ)։ Եթե ինձ հարցնեք, կասեմ՝ թող այսօր ևեթ բացվի։ Այս պահին գործը գտնվում է բարձրագույն դատարանում (Պետական խորհուրդ)։ Տա Աստված՝ դատարանը դրական որոշում կայացնի։ Սպասում ենք, որ Այա Սոֆիան կբացվի աղոթքների համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանին (Danıştay) հայց էր ներկայացվել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը չեղարկելու և տաճարը մզկիթի վերածելու պահանջով։ Հուլիսի 2-ին կայացած նիստում դատարանը սահմանել էր, որ Սուրբ Սոֆիայի վերաբացումը օրինական է և ենթակա է Թուրքիայի նախագահականի որոշմանը։ Գործի վերաբերյալ դատարանի վերջնական որոշուը կհրապարակվի նիստից երկու շաբաթ անց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Օրակարգում են եղել Գազայում տիրող իրավիճակն ու մի շարք այլ հարցեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Թուրքիայում 1 անձի ամսական հեռախոսազրույցների միջին տևողությունը հասնում է 455 րոպեի (7.5 ժամ)։
«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |