Ռազմական16:47, 08 Հուլիս 2020
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով

Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր թուրք գործընկերների հետ շարունակում ենք աշխատել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների կողմից հավանության արժանացած երկխոսության շրջանակներում։ Փորձում ենք համաձայնեցնել մեր այն տեսակետները, որոնք թույլ կտան Լիբիայում անհապաղ հրադադար հաստատել»,- մանրամասնել է Լավրովը։ Վերջինս շեշտել է նաև, որ իրենք շարունակում են բանակցությունները Լիբիայի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ ու ավելացրել․ «Բոլոր կողմերին մեր ուղղած ազդակը շատ հստակ է՝ կատարվելիք առաջին և այլընտրանք չունեցող քայլը ռազմակական գործողությունների դադարեցման մասին հայտարարելն է»։
Լավրովից անմիջապես հետո թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք չենք ցանկանում, որ Լիբիան դառնա զինյալ խմբավորումների, վարձկան զինվորների կռվի թատերաբեմ։ Եթե պիտի քաղաքական լուծում լինի, ուրեմն անհրաժեշտ է մի կողմ թողնել ռազմական լուծումները»,- ասել է թուրք պաշտոնյան։
Քալընը նշել է նաև, որ Թուրքիան շարունակելու է իր աջակցությունը Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաճված «Ազգային համաձայնության կառավարությանը», որն այժմ ռազմական հակամարտության մեջ է գտնվում իշխանությունը իր ձեռքը վերցնել ցանկացող Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերի հետ։
«Թուրքիան շարունակելու է կանգնել օրինական կառավրության կողքին։Այդ հարցում մեր վճռականությունը չի կարող փոխվել» ,- ասել է Քալընը։
Նշենք, որ վերջին օրերին Լիբիական հակամարտությունն ավելի լարվեց այն բանից հետո, երբ կիրակի լուսադեմին անհայտ պատկանելության կործանիչների կողմից ռմբակոծվեց Թուրքիայի գործուն աջակցությամբ մայիսին «Ազգային համաձայնության կառավարության» վերահսկողության տակ անցած Ալ-Վաթըյա ավիաբազան։ Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել էին այնտեղ տեղակայված թուրքական ՀՕՊ համակարգերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընկերությունն իրականցնում էր արտահանում ամբողջ աշխարհում՝ մոտ 50 երկրի վաճառելով որսորդական հրացաններ։

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Շեշտվում է, թե «KAAN»-ը կարող է F-35 կործանիչների ավելի հասանելի այլընտրանքը լինել: Թուրքիան արդեն իսկ արտահանման գործարք է կնքել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |