• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Մայիս, 2025
Ուրբաթ 06:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:33, 08 Հուլիս 2020

Մուստաֆա Շենթոփը վերընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Մուստաֆա Շենթոփը վերընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայում Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրության արդյունքում ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, խորհրդարանի գործող  նախագահ Մուստաֆա Շենթոփը։ 

Թուրքիայի 27-րդ գումարման մեջլիսի (խորհրդարան) 2-րդ շրջափուլի նոր նախագահի ընտրություններում իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմակալան «ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունից ընտրված պատգամավոր Հալուք Քոչը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունից՝ Էրոլ Քաթըրջըօղլուն, «Լավ» (İYİ) կուսակցությունից՝ Հյուսեին Ֆիլիզը և «Թուրքիայի աշխատավորական» կուսակցության (TİP) նախագահ՝ Էրքան Բաշը։

Նշենք, որ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) թեկնածու չի ներկայացրել և պաշտպանել է Շենթոփի թեկնածությունը։

Առաջին երկու քվեարկությունների ընթացքում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել բավարար թվով ձայներ ստանալ, սակայն 3-րդ քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (328 քվե) մեջլիսի նախագահ է ընտրվել իշխող կուսակցության ներկայացուցիչը։ 

Համաձայն ներքին կանոնադրությամբ՝ ընտրությունը տեղի է ունեցել գաղտնի քվեարկությամբ։ 

CHP-ի ներկայացուցիչը ստացել է 134 ձայն, HDP-ինը՝ 51, իսկ İYİ կուսակցության թեկնածուն՝ 37 ձայն։ 

Թուրքիայի մեջլիսում պատգամավորական մանդատները բաշխված են  հետևյալ կերպ․

AKP` 291

CHP` 138

HDP` 58

MHP` 49

İYİ Parti`37

TİP`2

«Մեծ միություն» կուսակցություն (BBP)`1

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA)` 1

«Դեմոկրատական» կուսակցություն(DP)` 1

«Ժողովրդավարական տարածաշրջանային»կուսակցություն (DBP)` 1

«Երջանկություն» կուսակցություն (SP): 1

Անկախ` 6

Ընդհանուր՝ 586

Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսի նախագաh, 2016-2018 թվականներին երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը 2019թ․ փետրվարի 18-ին հրաժարական էր տվել  և նոր նախագահի ընտրություններում ընտրվել էր իշխող կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Շենթոփը։ 

Հրաժարականի պատճառն այն էր, որ Յըլդըրըմը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» AKP կուսակցության կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու էր Ստամբուլի քաղաքապետի թեկնածու:

Աղբյուր`    sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Ֆիդանի՝ ռուս-ուկրաինական կողմերը պիտի քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով
17:16, 15 մայ
Ըստ Ֆիդանի՝ ռուս-ուկրաինական կողմերը պիտի քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով

Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն
15:46, 15 մայ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն

Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:

Թուրքիան քայլեր չի ձեռնարկում վիզաների ազատականացման հարցում բոլոր կետերին բավարարելու համար
12:46, 15 մայ
Թուրքիան քայլեր չի ձեռնարկում վիզաների ազատականացման հարցում բոլոր կետերին բավարարելու համար

Եվրախորհրդարանում Թուրքիայի մասով զեկուցող Նաչո Սանչես Ամորը նյարդայնացնող է համարել այն, որ թուրք ուսանողները կարողանում են կրթաթոշակ ստանալ, սակայն վիզա՝ ոչ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հնդիկ գործիչ. «Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում»
Հնդիկ գործիչ. «Թույլ չենք տա, որ որևէ թուրքական ընկերություն գործի Հնդկաստանում»

Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։

Էրդողանը Պակիստանի վարչապետին. «Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին»
Էրդողանը Պակիստանի վարչապետին. «Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին»

Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:

Թուրքիայի նախագահը խոսել է PKK-ի զինաթափման և դրա հետևանքների մասին
Թուրքիայի նախագահը խոսել է PKK-ի զինաթափման և դրա հետևանքների մասին

Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:

Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն

Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}