Քաղաքական12:27, 08 Հուլիս 2020
Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը

Ռուսաստանի Դաշնության Պետդուման արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։
Դուման հարցի շուրջ դիմել է Թուրքիայի խորհրդարանին՝ կոչ անելով խոհեմություն դրսևորել։
Թեմային արձագանքել են ՌԴ խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Մասնավորապես Պետդումայի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ «այդ հարցը չափազանց կարևոր է քրիստոնեական աշխարհի համար»։
Դումայի բոլոր խմբակցությունները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել փոփոխության չենթարկել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշումը՝ կապված Սուրբ Սոֆիայի տաճարի հետ։
Ռուս պատգամավորների կարծիքով պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի քրիստոնեական աշխարհին հասցվելիք վնասը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերեծոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո գրառում է արել Twitter-ում։

Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։

Այդ խորհուրդը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը և ամեն տարի հայտարարում թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավարն այդ առիթով անդրադարձել է հաղորդակցության կարևորությանը և շեշտել՝ երիտասարդության կարևորությունը Թուրքիայի առաջադիմության համար։
Նշենք, որ նույնիսկ ըստ թուրք պատմաբանների՝ Սելիմ էֆենդիի հոր՝ Աբդուլ Համիդ 2-րդի (1876-1909թթ․) օրոք Օսմանյան Թուրքիայում կոտորվել է 300 հազար հայ։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել հարձակման ենթարկված նավի կապիտաններից մեկի հետ։
Սամարասը խիստ քննադատության է ենթարկել ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը Թուրքիայի հետ բանակցությունների կտրվածքով։
Ալևիները Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում:
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |