Հասարակական11:05, 07 Հուլիս 2020
Կորոնավիրուսը կանխելու համար Թուրքիայում հարսանիքներին ոստիկաններ են ներկա լինելու
Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգը համարվում է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ուղղված կանոններն ամենաշատ ոտնահարող նահանգներից մեկը։
Վարակվածների թվի շատ բարձր ցուցանիշի պատճառով Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ Գազիանթեփ նահանգում հատուկ միջոցառումներ են իրականացվելու։
Մասնավորապես որոշում է կայացվել, որ նահանգում բոլոր հարսանեկան արարողություններն ամբողջովին անցնելու են իրավապահ մարմինների մասնակցությամբ և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո։
Այդ նպատակով առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«MSC» բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությանը պատկանող նավն ունի 80մ բարձրություն և 399․9 մ երկարությունը։
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը 2023-ի առաջին ութ ամսիներին ծախսել է ընդհանուր առմամբ 693․4 մլն թուրքական լիրա։
Ամերիկյան «Freedom House»-ի «2023-ին համացանցի ազատության» զեկույցում Թուրքիան հնարավոր 100 միավորից հավաքել է 30 միավոր:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |