Քաղաքական14:00, 06 Հուլիս 2020
Թուրքիայում ընդդիմադիր գործիչները ծաղրել են սոցցանցերը վերահսկելու մասին Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայում ընդդիմադիր գործիչները միացել են սոցցանցերի նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելու իշխանությունների մտադրությունը քննադատող օգտատերերի արշավին։
Մասնավորապես «İyi» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները #SosyalMedyayaDokunma («Սոցիալական մեդիային մի դիպչիր») հեշթագով Twitter-ում կատարված գրառմամբ հեգնել է իշխանությունների այդ նախաձեռնությունը։ «Այ սա է հեռանկարը, այ սա է խելքը, այ սա է մարտավարությունը», - նշել է նա։ Մեկ այլ գրառմամբ Աքշեները նշել է Էրդողանին ու գրել․ «Եթե մինչև «Dark»-ի վերջին եթերաշրջանի ավարտը «Netflix»-ը փակես, հավատա, կնեղանամ»։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ իր հերթին է կիսվել Աքշեների գրառմամբ՝ հավելելով․ «Աման, տիկին Մերալ, հիմա բարկությունից սփոյլեր թույլ կտա»։
Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախագահ Փերվին Բուլդանը կիսվել է Քըլըչդարօղլուի հրապարակմամբ ու մեկնաբանել հետևյալ կերպ․ «Մենք էլ «La Casa de Papel»-ի վերջին եթերաշրջանին էինք սպասում»։
Ավելի վաղ սոցիալական ցանցերի վերաբերյալ Էրդողանի հայտարարության դեմ իրենց բողոքն էին արտահայտել հազարավոր օգտատերեր՝ հրապարակումներ կատարելով #SosyalMedyayaDokunma հեշթագով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրեր առաջ հայտարարել էր, թե այսուհետ բոլոր սոցցանցերի գործունեությունը երկրում վերահսկվելու են մեջլիսում ընդունվելիք նոր օրենքներով։ Էրդողանի ելույթից հետո նրա գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորներն անմիջապես ձեռնամուխ են եղել սոցցանցերի գործունեությունը խիստ վերահսկողության տակ առնող օրենքի փաթեթի մշակմանը։ Նոր օրենքներով հսկողության մեխանիզմներ են սահմանվելու նաև Netflix, Amazon Prime, Puhu TV, Blu TV հարթակների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |