Քաղաքական16:45, 03 Հուլիս 2020
Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները

Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան» ռազմական օպերացիայի վերաբերյալ։
Խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի միակողմանի գործողությունները չեն բարձրացնի անվտանգությունը և չեն նպաստի «ահաբեկչության» դեմ պայքարում ունեցած համատեղ ջանքերին։
Ավելի վաղ Իրաքի արտգործնախարարություն էր կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը, որին բողոքի նոտա է հանձնվել Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում «Վագրի ճիրան» ռազմական գործողությունը սկսելու կապակցությամբ։
Նա շեշտել է, որ Իրաքը որևէ պետության ներքին գործերին չի խառնվում, չի խախտում ինքնիշխանության իրավունքը և ջանքեր է գործադրում հավատարիմ մնալ բարիդրացիության սկզբունքներին և հավելել, որ նույնը ակնկալում է այլ երկրներից։
Նրա խոսքով՝ Իրաքը սահմանների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար կարող է բանակցություններ ունենա հարևան երկրների հետ, սակայն մերժում է միակողմանի գործողությունները, որոնք վնաս կհասցնեն հասարակության անվտանգությանը և մասնավոր սեփականությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |