Քաղաքական17:36, 02 Հուլիս 2020
Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջերկրական ծովում թուրքական և ֆրանսիական նավերի միջև տեղի ունեցած միջադեպին։
Գերմանիայի ԱԳ նախարար Հեիկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ թուրք նախարարը պնդել է, որ Ֆրանսիան նշված միջադեպի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է հաղորդել ՆԱՏՕ-ին։
«Ֆրանսիան ճշմարտությունը չի ասել ՆԱՏՕ-ին, մենք դա ապացուցել ենք։ Կեղծ տեղեկատվությամբ հակաթուրքական գործողություններ կատարելու փոխարեն Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի մեզանից», - հայտարարել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հունիսի 10-ին հայտնել էր, որ թուրքական ռազմանավը Միջերկրական ծովի արևելքում ագրեսիվ պահվածք է դրսևորել ֆրանսիական «Courbet» նավի նկատմամբ։ Միջադեպի ուսումնասիրումը ստանձնել էր ՆԱՏՕ-ն, որին կողմերը ներկայացրել էին իրենց փաստարկները։
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները առանց այդ էլ վերջին շրջանում լարված են հատկապես Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած հորատման աշխատանքների, ինչպես նաև՝ Սիրիայում և Լիբիայում վերջինիս գործողությունների պատճառով։
Այդ համատեքստում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հարցը կքննարկվի հուլիսի 13-ին հրավիրված ԵՄ նախարարների ժողովում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:

Եվրախորհրդարանում Թուրքիայի մասով զեկուցող Նաչո Սանչես Ամորը նյարդայնացնող է համարել այն, որ թուրք ուսանողները կարողանում են կրթաթոշակ ստանալ, սակայն վիզա՝ ոչ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Նա հայտարարել է, որ խոստումների իրականացմանը հետևելու է թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |