Քաղաքական11:35, 02 Հուլիս 2020
ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Այա Սոֆիան չդարձնել մզկիթ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել պահպանել Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը։
«Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում պահպանել Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը և ապահովել դրա հասանելիությունը բոլորի համար։ Դա ցույց կտա Թուրքիայի հարգանքը կրոնական ավանդույթների ու իր բազմաշերտ պատմության նկատմամբ»,- ասել է Պոմպեոն։
Պոմպեոյի խոսքով ԱՄՆ-ն գտնում է, որ տաճարի կարգավիճակի որևէ փոփոխություն կնսեմացնի այդ գերբնական շենքի ժառանգությունը ու կնվազեցնի, տարբեր հավատքների միջև կամուրջ դառնալով, մարդկանց ծառայելու հնարավորությունը։
Նշենք, որ Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։
Հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել այսօր՝ հուլիսի 2-ին։
Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |