Քաղաքական16:58, 01 Հուլիս 2020
Թուրք ազգայնական գործիչ․ «Պոլսո հունաց պատրիարքը չափն անցել է»

Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցություն գլխավոր քարտուղար Իսմեթ Բյույուքաթամանը անդրադարձել է Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ քննադատություններին։
Նշենք, որ նախօրեին ուղղափառ էկումենիկ առաջնորդը նշել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի պահպանել թանգարանի կարգավիճակը։
Բյույուքաթամանը Twitter-ում գրել է․
«Քանի որ (պատրիարքը) չի կարողացել ասել, որ Սուրբ Սոֆիան եկեղեցու վերածվի․ ասել է՝ Այա Սոֆիան 900 տարի ծառայել է քրիստոնյաներին և 500 տարի էլ մուսուլմաններին, ուստի, պետք է պահպանի թանգարանի կարգավիճակը։ Բարդուղիմեոսը բացի պարզ մաթեմատիկական սխալից, նաև տրամաբանական մեծ սխալ է անում»։
Ազգայնական գործիչը պնդել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը Պոլսի գրավումից հետո թուրքացվել է և Ստամբուլի թուրք-իսլամական կարևոր կառույցներից է համարվում։
Նա, այնուհետև, անդրադառնալով պատրիարքի՝ տաճարը մզկիթի վերածելու դեպքում աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ առաջանալու մասին դիտարկմանը, վիրավորել է քրիստոնյաների կրոնական արժեքները։
Բյույուքաթամանը պնդել է, որ պատրիարքն իր տողատակային հայտարարություններով «չափն անցել է»։
Նա կոչ է արել պատրիարքին, որ «իր մտահոգությունները հայտնի աշխարհում, մասնավորապես Հունաստանում իսլամական կառույցների շուրջ, որոնք ոչնչանում են»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։
Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |