Հասարակական14:33, 01 Հուլիս 2020
Պոլսո հունաց պատրիարք․ «Եթե Սբ․ Սոֆիան մզկիթի վերածվի, քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ կառաջանան»
Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը քննադատել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը։
Հունական «Օրթոդոքսիա» (Orthodoxia) լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդը հունիսի 30-ին Ստամբուլի եկեղեցիներից մեկում մատուցված պատարագից հետո ելույթ է ունեցել․
«Այա Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ կառաջացնի»:
Նա հույս է հայտնել, որ այս հարցում կգերակշռի ողջամտությունը։
Պատրիարքը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պատկանում է համայն մարդկությանը և «թուրք ժողովուրդը» պատասխանատու է ընդգծելու այդ հուշարձանի համընդհանրությունը։
Նա նաև հաղորդել է, որ դեռևս 2016թ․ տաճարը մզկիթի վերածելու շուրջ իր մտահոգությունները նամակի տեսքով հայտնել էր Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ էր բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ Նման պահանջով հայտ էր ներկայացվել դեռևս 2016 թվականին։ Հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել հուլիսի 2-ին։ Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։ Նշենք, որ նույն պահանջով նմանատիպ մի հայտ ներկայացվել էր նաև 2005-ին, բայց մերժում էր ստացել Պետխորհրդի կողմից։
Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Սինոպ քաղաքը համարվում է տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը, իսկ ամենացածր ցուցանիշ ունեցող քաղաքը համարվում է Շըրնաքը։
Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։
բիզնես ամսագիրը հրապարակել է Թուրքիայի այն քաղաքների անունները, որոնք հարմարավետ են ապրելու համար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում գտնվելու ժամանակ Շամսիդին Ֆարիդունին սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել։
Թուրքիայի նախագահն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |