Հասարակական18:01, 30 Հունիս 2020
Պոլսո պատրիարք Մաշալյանը հանդիպել է պոլսահայ մամուլի ներկայացուցիչների հետ
Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը խորհրդակցական հանդիպում է ունեցել Ստամբուլում գործունեություն ծավալող հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ։
Ըստ պատրիարքարանի տարածած հայտարարության՝ հանդիպման գլխավոր թեման եղել է համաճարակի պայմաններում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։
Նշվում է, որ պատրիարքի նախագահությամբ տեղի ունեցած քննարկում-հանդիպմանը մասնակցել են պատրիարքարանի դիվանապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, պատրիարքական փոխանորդ Տ․ Գրիգոր ավագ քահանա Տամատյանը, «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Մարմարա» թերթից Արի Հադդելերը և Կարո Համամջյանը, «Փարոս» ամսագրից Մայդա Սարիսն ու Մկրտիչ Արծիվյանը, «Լույս» մեդիայից էլ Արամ Քուրանն ու Շահնուր Քազանջըն։
Հանդիպումը սկսվել է պատրիարքի աղոթքով ու ողջույնի խոսքով, ապա Արք․ Մաշալյանը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման գլխավոր նպատակն է քննարկել կորոնավիրուսի համավարակի շրջանում հայկական լրատվամիջոցների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։
Բոլոր ներկաները հանդես են եկել ելույթով՝ ներկայացնելով իրենց ներկայացրած կազմակերպությունների խնդիրները։ Նրանք նշել են, որ համայնքային կառույցների օժանդակության կարիքն ունեն։
Ավելի քան 2 ժամ տևած հանդիպման ավարտին պատրիարքն ամփոփիչ ելույթի է ունեցել և նշել, որ իրենք շատ են կարևորում հայալեզու մամուլի միավորների գործունեությունը համայնքային կյանքում և իրենց բարոյական աջակցությունն են հայտնում նրանց։ Մաշայլանը նշել է նաև արևմտահայերենի պահպանության գործում հայատառ մամուլի ունեցած կարևոր առաքելության մասին։ Ըստ պատրիարքի՝ այն պետք է թափանցի համայնքի բոլոր շերտերից ներս։ Այս առիթով պատրիարքը ներկաներին հորդորել է հանդիպում ունենալ նաև համայնքային պաշտոնյաների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |