Իրավական15:31, 29 Հունիս 2020
Թուրքիայում ահաբեկչության հետ կապի մեղադրանքով ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի գլխավոր հանրապետական դատախազությունը 63 անձի ձերբակալման որոշում է կայացրել։ Վերջիններս մեղադրվում են երկրում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։
Դատախազության որոշման հիման վրա հունիսի 26-ին Դիարբեքիրում և 6 այլ նահանգներում իրականացվել են ոստիկանական գործողություններ, որոնց շրջանակներում կասկածյալներից 42-ը հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Մյուս 21-ի հայտնաբերման ուղղությամբ որոնումները շարունակվում են։
Նշենք, որ ձերբակալվածների թվում են նաև ընդդիմադիր քիրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ հանդիսացող ՏԻՄ խորհրդի անդամներ, նախկին ՏԻՄ ղեկավարներ, փաստաբաններ։
Հավելենք, որ ձերբակալված կասկածյալներից 8-ը ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով կալանավորվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |