11:48, 29 Հունիս 2020
Գերմանաբնակ թուրք գործչի հայտարարությունը Թուրքիայում սկանդալային է որակվել
Գերմանիայի Բեռլինի նահանգի՝ առողջապահության հարցերով թուրք սենատոր Դիլեք Քալայջըն հանդես է եկել մի հայտարարությամբ, որը թուրքական մամուլում որակվել է «սկանդալային»։
Բանն այն է, որ Քալայջըն մտահոգություն է հայտնել Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի առթիվ՝ նշելով հետևյալը․ «Ես ամեն տարի իմ արձակուրդն անցկացնում եմ Թուրքիայում։ Բայց ես պարտավոր եմ մտածել մեր քաղաքացիների առողջության մասին։ Ներկա փուլում չեմ կարող ասել․ «Ձեր արձակուրդն անցկացրեք Թուրքիայում»։ Հիմա համավարակի շրջան է, զվարճանքն ու հանգիստը պետք է նվազեցնենք։ Ես հանգստի չեմ մեկնելու, Թուրքիա էլ չեմ մեկնելու»։
Թուրք գործիչը հավելել է, որ Ռոբերտ Կոխի ինստիտուտը հրապարակել է համավարակի տեսակետից ռիսկային երկրների ցանկը, որտեղ տեղ է գտել նաև Թուրքիան։ «Ես ոչ ոքի չեմ կարող խուրհուրդ տալ՝ այցելել այդ ռիսկային երկրներ», - հավելել է Քալայջըն։
Նա նաև նշել, որ Թուրքիան համավարակի սկզբնական փուլում բավականաչափ լուրջ չի վերաբերվել իրավիճակին։ «Նրանք ասում էին՝ մեզ մոտ չկա, տարածված չէ։ Թուրքիան լուրջ չվերաբերվեց, ուշացավ»- ընդգծել է սենատորը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |